Միշել Օբաման խոսակցական ժանրի լավագույն ալբոմ անվանակարգում «Գրեմմի» երաժշտական մրցանակի է արժանացել (լուսանկարներ, տեսանյութ)

10:51 • 27.01.20

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում տեղի ունեցած ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, մրցանակ է ստացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում: Այս մասին հայտնի է դառնում մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը մրցանակը ստացել է «Դառնալ» (Becoming) խորագրով հուշագրությունների համար, որոնք թողարկվել են նաև աուդիոկրիչային տարբերակով:

Հիշեցնենք, որ Միշել Օբամայի հուշագրերը լույս են տեսել 2018 թվականին և առաջին իսկ օրերի ընթացքում վաճառվել են դրանց ավելի քան 1,4 միլիոն տպած և թվային օրինակներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը:

«Տարվա ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգերում կրկին պարգևատրվել է Այլիշը (When We All Fall Asleep, Where Do We Go?):

Բացի այդ, նա ճանաչվել է լավագույն նոր արտիստ:

Картинки по запросу First Lady getting grammy