Մերի Պոպինսի դերակատար Նատալյա Անդրեյչենկոն «անհետացել» է Մեքսիկայում

16:28 • 27.01.20

Հայտնի ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն անհետացել է: Այս մասին ինստագրամյան իր էջում տեղեկացրել է նրա ներկայացուցիչ Յան Տրունցևը:

Վերջինիս խոսքով՝ Մերի Պոպինսի մասին ֆիլմի գլխավոր դերակատարը մեկ օրից ավելի է կապի դուրս չի գալիս: Տրունցևը մանրամասնել է, որ վերջին օրերին Անդրեյչենկոյի ինքնազգացողությունը վատ է եղել:

«Նա պետք է այցի գնար ընկերուհուն՝ Կանկունում բնակվող Մարետին, սակայն բողոքում էր վատ ինքնազգացողությունից: Մեքենա նստելուց հետո նա այլևս կապի դուրս չի եկել»,-գրել է Տրունցևը:

Բացի այդ, դերասանուհին չի պատասխանում ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան հեռախոսահամարների զանգերին:

Մերի Պոպինսի դերակատար Նատալյա Անդրեյչենկոն «անհետացել» է Մեքսիկայում