Նատալյա Անդրեյչենկոյի ներկայացուցիչը հերքել է Մեքսիկայում անհետացած հայտնի ռուս դերասանուհու գտնվելու մասին լուրը
Ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի ներկայացուցիչ Յան Տրունցևը հերքել է այն տեղեկատվությունը, թե դերասանուհին գտնվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Նմանատիպ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նատալյայի հետ մինչ այժմ կապ հասատատել չի հաջողվում»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերի Պոպինսի մասին ֆիլմի գլխավոր դերակատարն անհետացել է Մեքսիկայում, որին հետևել էին լուրերն այն մասին, որ նա գտնվել է և ամեն բան դերասանուհու հետ նորմալ է: Նատալյայի հետ չի հաջողվում կապ հաստատել արդեն երկու օր: Նա մեկնել է Կանկուն քաղաք` վատառողջ ընկերուհուն տեսնելու:










