Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի հավակնորդների ավանդական նախաճաշը. Բրեդ Փիթը ներկայացել է հատուկ անվանաքարտով (լուսանկարներ)

21:45 • 28.01.20

Հանրահայտ հոլիվուդյան դերասանները և ռեժիսորները մասնակցել են «Օսկար»-ի հավակնորդների ավանդական նախաճաշին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:

Ինչպես ներկայացնում է USA Today-ը, կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդները շփվել են միմյանց հետ, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նախօրեին զոհված բասկետբոլի հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտի հիշատակին:

Միջոցառմանը ներկա են եղել Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Քվենտին Տարանտինոն, Ռոբերտ դե Նիրոն, Ռենե Զելվեգերը, Սինտիա Էրիվոն, Ֆլորեն Փյուն, Ջոնաթան Փրայսը, Սեմ Մենդեսը, Թոդ Ֆիլիպսը և ուրիշներ:

Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել էր հատուկ անվանաքարտով՝ «Բրեդ Փիթ. երկրորդ պլանի դեր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում» գրությամբ, եթե հանկարծ ինչ-որ մեկն իրենց չճանաչի:

«Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխության դափնեկիրների անունները հայտնի կդառնան փետրվարի 9-ի գիշեր լույս 10-ին:  

 









Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի հավակնորդների ավանդական նախաճաշը. Բրեդ Փիթը ներկայացել է հատուկ անվանաքարտով (լուսանկարներ)