Չինաստանում երկու օր տևած աշխատանքներից հետո, հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Ուհան քաղաքից ոչ հեռու իր դռներն է բացել հատուկ կորնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոց: Այն հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկաների և կամավորների օգնությամբ երկու օրվա ընացքում դատարկ, անսարք շինությունից է վերափոխվել բժշկական կենտրոնի, հայտնում է Daily Mail պարբերականը:
Կորոնավիրուսով հիվանդների առաջին խումբն արդեն երեքշաբթի օրն առավոտյան տեղափոխվել է Հուանգգանգ քաղաքային շրջանի «Դաբի Մաունթն տարածաշրջանային բժշկական կենտրոն» անունը ստացած հիվանդանոց:
Նշվում է, որ հիվանդների և բժիշկների համար մեծ տարածությամբ բժշկական հաստատություններն այս պահի համար համաճարակի կանախարգելման ամենակարևոր նախապայմաններից են:
Տեղեկությունների համաձայն` ևս մեկ հիվանդանոց կառուցման փուլում է, և մեկ շաբաթ տևող աշխատանքներից հետո շահագործման կհանձնվի՝ այս շաբաթվա վերջում: Այն Ուհան քաղաքից 75 կմ հեռավորության վրա է գտնվում:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:














