Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ. Ամրամ Մակինյանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին վարչապետի արձագանքի մասին
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Արման Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում երեկ հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժին վարչապետ Փաշինյանի տված արձագանքին: Վերջինս մասնավորապես նշել է, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: Մակինյանի գրառումը՝ ստորև.
«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։
Լուսանկարը՝ Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից:










