Մել Գիբսոնն ու Դենի Գլովերը կնկարահանվեն «Մահացու զենք» ֆիլմի վերջին մասում
Հոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը և Դենի Գլովերը կրկին կմիավորվեն միևնույն նկարահանման հրապարակում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նրանք համաձայնել են նկարահանվել «Մահացու զենք» մարտաֆիլմի վերջին՝ 5-րդ մասում:
Կինոնախագծի պրոդյուսեր Դեն Լինի խոսքով՝ Գիբսոնն Գլովերը կրկին կմարմնավորեն խուզարկուներ Ռիգսին և Մերդոքին: Ֆիլմը կնկարահանվի առաջին մասի թողարկումից 23 տարի անց: Ռեժիսորը կլինի Ռիչարդ Դոնները:
Պրոդյուսերի խոսքով՝ սցենարը դեռ ամբողջովին պատրաստ չէ:
Ֆիլմաշարի առաջին մասը էկրան է բարձրացել 1987-ին: Այն ներկայացված է եղել «Օսկարի»՝ «Լավագույն ձայն» անվանակարգում:










