«Ճերմակած» Ստալոնեն զարմացրել է երկրպագուներին (տեսանյութ)
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն Ինստագրամի իր էջում ոգեշնչող տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուների առաջ հայտնվել է ճերմակած մազերով:
«Առավոտյան արթնանալիս երբեմն զգում եմ, որ ոչինչ չեմ անում: Միայն լիցքաթափվում եմ: Հետո բարկանում եմ ինքս իմ վրա և սկսում եմ գործել»,- գրել է Ստալոնեն` տեսանյութում ցիտելով Ռոկկի ֆիլմի սիրված արտահայտությունը` «Շարունակիր պայքարել»:
Օգտատերերն առանձնակի ուշադրություն են դարձրել 73-ամյա դերասանի արտաքինին, որը մշտապես ներկում էր մազերը: Նոր ոճը նրանք ընդունել են դրական:
«Մազերի նման գույնով ավելի դուրեկան եք», «Հիանալի տեսք ունեք», «Նման եք 4-րդ մասի «Ռոկիին», տարբերությունը միայն այն է, որ մազերի գույնն ուրիշ է»,- գրել են նրանք` իրենց հերթին ոգեշնչելով դերասանին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










