Աժ-ում Փաշինյանը հնչեցրեց ավտորիտար առաջնորդի խոսք, դեմոկրատիայի նորմերին չհամապատասխանող թեզեր. վտանգ կա, որ վերադարձ կլինի նրա հոգևոր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներին. Արթուր Մարտիրոսյան
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների, ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նպատակահարմարության մասին:
Նա, խոսելով իշխանությունների կողմից հանրաքվե անցկացնելու որոշման ընդունման մասին, նկատել է, որ այս գործընթացում չի կարելի հաշվի չառնել Փաշինյանի փսիխոտիպը. եթե նա իր առջև նպատակ է դնում, ապա դրան հասնելու համար նրա համար բոլոր միջոցները լավն են, իսկ անձնական մենամարտը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ սկզբունքի հարց էր, հատկապես գրիչի անհասկանալի պատմությունից հետո:
-Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի նախագահի հրամանագրով ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե, որով պետք է որոշվի սահմանադրական փոփոխությունների հարցը: Ձեր կարծիքով` Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի համար բոլոր միջոցները սպառվե՞լ էին, արդյոք հակասության կողմերը փորձե՞ցին խնդիրը միմյանց հետ` բանակցությունների միջոցով լուծել:
-Այս հարցին կա կարճ պատասխան. պետք է էքսկուրսիա անել դեպի պատմության մեկ այլ հեղափոխություն: Ինչպես 1918 թվականի հունվարի 4-ին բոլշևիկների կողմից Հիմնադիր ժողովի ցրման ժամանակ, ձեռքը դնելով նախագահ Չերնովի ուսին, ասել է նավաստի Ժելեզնյակը. «Ձեր բարբաջանքներն աշխատող ժողովրդին պետք չեն: Կրկնում եմ` ժամապահը հոգնել է»:
Կոնֆլիկտը, որը ծագել է Սահմանադրական դատարանի, ավելի լայն` դատական իշխանության և իշխող կուսակցության միջև, որը վերահսկում է օրենսդիր ու գործադիր իշխանությունները, անխուսափելի էր և դա թելադրում էր Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունը, որը վերաբերում էր այն խոստումներին, որ նրանք տվել էին Հանրապետության հրապարակում, այն է՝ արդարության վերականգնում նախկին «կոռումպացված ռեժիմների» նկատմամբ, «Մարտի 1-ի» մեղավորների պատիժ և երկրում օրենքի գերակայության հիմնում: Այլ կերպ ասած` հեղափոխության օրակարգը երկակի էր` « նախկինների հետ հաշիվներ մաքրել», «վերադարձնել գողացվածը» (չգիտես ինչո՞ւ ՝ոչ 1991 թվականինը) և ստեղծել նոր, կոռուպցիայից ազատված դատական իշխանություն»:
Այդպիսին էին հայտարարվող մտադրությունները, որոնք դարձան դյուրավառ նյութ` հասարակական լայն շերտերի մոբիլիզացայի համար, որն էլ երկու տարի առաջ հիմնական դերը խաղաց իշխանությունների հրաժարականին հասնելու գործընթացում:
Բայց մի բան է մտադրությունը, մեկ այլ բան` իրական քաղաքականությունը` իր հնարավորի արվեստի երկաթե կանոններով: Անմիջապես թավշյա հեղափոխությունից հետո տարբեր պատճառներով` ներքին և արտաքին, պահպանվել է Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանը, որին է պատկանում օրենքների և որոշումների համապատասխանության վերաբերյալ վերջին խոսքը: Առանց Սահմանադրական դատարանում կոնֆիգուրացիայի վերացման` Փաշինյանի թիմի ձեռքերը կապված են նախկինների վերաբերյալ հարցերում, քանի որ դատարանները կարող են գնալ իրենց համար քաղաքականապես ոչ ձեռնտու ուղղությամբ, չսկսել դատական իշխանությունների բարեփոխումներն այն տեսքով, որը քաղաքականապես նրանց համար նպատակահարմար է, որտեղ անհրաժեշտ է լինելու սեփականության իրավունք:
Այդ ինստիտուտի «վերևների» ապամոնտաժումը նրանք սկսեցին ուշացումով, ինչի մասին նրանք էլ խոստովանում են, բայց պատճառները, որոնք նրանք բերում են, համոզիչ չեն: Ինչո՞ւ այդ գործընթացը չի սկսվել 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից` նոր կաբինետի ձևավորումից անմիջապես հետո:
Ձեռք են առնվել բավականին պրիմիտիվ տակտիկական փորձեր: Նախ ՍԴ խցկեցին իրենց մարդուն` «Մարտի 1-ի» գործով իշխանության հետ նույն հայացքներն ունեցող մեկին, որն ինքն իրեն նախ կոչեց Սահմանադրական դատարանի նախագահ, բայց գլուխ չհանեց իր վրա վերցրած բեռից, դրա համար ինքնամեկուսացավ, Սահմանադրական դատարանի աշխատանքում մասնակցություն չունեցավ` այնտեղ տիրող «մթնոլորտի» պատճառով, բայց դրա հետ մեկտեղ, վարձատրությունից և այլ հնարավորություններից իրեն չզրկեց:
Այնուհետ գործի դրվեց դասական համարվող, բայց «կացնային»` «գազարի և մտրակի» մեթոդը` դատական համակարգի վրա ճնշումներ հետաքննական մարմինների կողմից, ճնշումներ բոլոր ազիմուտներով, այդ թվում՝ օրենք դատավորներին վաղաժամ կրկնակի չափով գումարով թոշակի ուղարկելու: Երբ դա էլ չաշխատեց, Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվեց: Նա արագ լուծումներ էր ցանկանում` անկախ մեթոդներից և միջոցներից` ազատվելու համար ոչ ձեռնտու դատավորներից, որպեսզի նրանք փայտ չմտցնեին հեղափոխության գնացքի անիվների մեջտեղում: Այս պատճառով է իշխանության նյարդային վիճակը, առաջարկվող որոշումների անհամապատասխանությունը օրենքներին, Ազգային ժողովի նիստի ժամանակ գործընթացի ակնհայտ խախտումները:
Կարո՞ղ էր իշխող ուժը ստիպելու մեթոդին չդիմել. անխոս, նրանք սահմանադրորեն օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմում: Բայց նման գործընթացը կարող է տևել մեկ տարի և ավելին, իսկ հետագա դանդաղկոտությունը մահվան հավասար կլիներ. 2023-ը սարերի հետևում չէ:
Եվ վերջապես չի կարելի հաշվի չառնել Փաշինյանի փսիխոտիպը. եթե նա իր առջև նպատակ է դնում, ապա դրան հասնելու համար նրա համար բոլոր միջոցները լավն են, իսկ անձնական մենամարտը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ սկզբունքի հարց է, հատկապես գրիչի անհասկանալի պատմությունից հետո: Չկատարած խոստումը նրա համար հղի է նրա հեղինակության կորստով, քանի որ նրա էլեկտորատը սկսել է ճաք տալ իշխանությունների անվճռականության արդյունքում առաջացած հիասթափությունից: Դրա համար խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա սահմանեց հեղափոխությունը շարունակելու շրջանակը, որը «ձմեռելուց» հետո պետք է նոր տեմպ հավաքի այն ավարտելու համար, սոցիալական մոբիլիզացիայի համար նոր ալիք է պետք` արդարության արքայության ճանապարհին նախկինների վերջին «բաստիոնի» դեմ:
-Ձեր կարծիքով` ինչո՞ւ է մի հարց, որը կարող էր Ազգային ժողովով որոշվել, դրվում հանրաքվեի: Ինչո՞ւ պետք է Ամուլսարի շահագործման հարցը որոշելու համար քաղաքացիներին համարեն «Պողոս», ոչ մասնագետ, իսկ սահմանադրական փոփոխություններ անելու համար դիմեն «Պողոսի» օգնությանը:
-Առաջին պատճառ. ո՞վ կարող է առարկել հանրաքվեն` որպես ուղիղ դեմոկրատիայի ձև: Անգամ արտաքին խաղացողների` Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի և ուրիշների հետ խոսակցություններում`շեշտը կարելի է դնել ժողովրդի կամարտահայտության վրա:
Երկրորդ. Որպեսզի այն չընկալվի իշխող կուսակցության կողմից դատական իշխանությունների ուզուրպացիա, իսկ հանրաքվեի դրական եզրակացության դեպքում, ինչին վստահ է Փաշինյանի թիմը, գործընթացը ներկայացվելու է ժողովրդի կողմից մանդատի հաստատում:
Ամուլսարի մասին վաղուց արդեն մոռացել են: Ես այդ օրերին առաջիններից էի, որ առաջարկեցի հարցը որոշել հանրաքվեի միջոցով, բայց քանի որ իշխանությունները վստահ էին նրանում, որ «ժողովուրդը» քվեարկելու է ոչ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում, հարցը տարբեր, ամենահիմար պատճառներով չէր դիտարկվում իշխանական խմբակցության այն պատգամավորների կողմից, որոնք հիմա վստահեցնում են, որ հանրաքվեն միակ ճիշտ ճանապարհն է հասարակության համար կարևոր որոշումներ ընդունելու համար:
Հանրաքվեները, այդ թվում, տեղականները` հրաշալի միջոցներ են կամքի արտահայտման, բայց երբ պահպանվում են մի քանի կարևոր պայմաններ: Սահմանադրական փոփոխություններին, անվտանգությանը և այլ կրիտիկական կարևոր թեմաներին վերաբերող հարցերը չեն կարող որոշվել մասնակցության ցածր մակարդակով:
Թե ինչի դա կբերի, մենք տեսնում ենք Brexit-ի օրինակով: Կամ վերցնենք, օրինակ, Մասաչուսեթսը, որտեղ երեք տարի առաջ հանրաքվեի դրվեց «հարց 4»-ը, որը վերաբերում էր ժամանցի ընթացքում (ոչ բժշկական) նպատակներով մարիխուանայի օրինականացմանը. 53.6 տոկոսը «Այո» էր քվեարկել, 47.3 տոկոսը` «Ոչ»:
Դրա հետ մեկտեղ, գիտնականները ահազանգ էին հնչեցնում, որ մարիխուանան ունենում է կողմնակի շատ ազդեցություններ ուղեղի, նյարդային համակարգի վրա, առարկայական վատ ազդեցություն ունենում ուղեղի սպիտակ նյութի վրա, հիշողության վրա և բերում է տարբեր տեսակի փսիխոզների, հատկապես եթե այն օգտագործում են մինչև 25 տարեկանը:.
Հայաստանում դեռևս չկա հանրաքվեի համար լավ մտածված ճկուն օրենսդրական համակարգ: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինեն ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները, բայց եթե անգամ բյուլետենային «Այո»-ն բավարարի, դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի «Ոչ»-ի արդյունքը, ինչպիսին կլինի մասնակցությունը: Մենք կարող ենք ընկնել մեկ այլ փոխված հասկացություններով ծայրահեղության մեջ. ընտրողների մեծամասնությունն ամբողջ ժողովուրդը չէ: Դեմոկրատական հասարակություններում ժողովուրդը բաղկացած է հենց մեծամասնությունից, և անհամաձայնությունը փոքրամասնությունից չէ, որ գալիս է: Անհամաձայնությունը հայրենասիրության բացակայություն չէ, այլ հակառակը՝ քանի որ մեծամասնությունը միշտ չէ, որ ճիշտ է: Իսկ անհամաձայնության բացակայությունն ինքնին ավտորիտարիզմի նշան է:
-Որքանո՞վ այս հանրաքվեն ցույց կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը: Ձեր տպավորությամբ` նա թույլ կտա՞, որ այս հանրաքվեն ևս, ինչպես նախորդող վերջին ընտրությունները, անցկացվեն արդար ու թափանցիկ:
-Լեգիտիմությունը կամ կա, կամ չկա. չի կարելի կիսով չափ լեգիտիմ լինել: Այլ բան է իշխանությունների նկատմամբ վստահությունը, որը փոփոխական է և կարելի է չափել: Որոշակի իմաստով հանրաքվեն լինելու է «հարցում» նաև նրա համար, որ Փաշինյանը փորձում է մոբիլիզացել իր կողմնակիցներին քվեարկության շուրջ` ոչ այնքան հենց բուն հարցի որոշման համար, որքան իր առաջ քաշած օրակարգի` հանուն հեղափոխության ավարտի ձայն հավաքելու, հանուն վերջին «բաստիոնի» փլուզման: Ոչ ես, և ոչ էլ ուրիշ մեկը չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք նա թույլ կտա՞ խախտումներ գործընթացի ժամանակ «Այո»-ի օգտին:
Ես ինքս հիմնվում եմ նրա վրա, որ մինչ հիմա խորհրդարանական, քաղաքապետի ընտրությունները համապատասխանել են նորմերին, չնայած որ Դավիթ Սանասարյանի կողմից եղավ տհաճ արտահոսք, բայց դա արագ կասեցվեց:
Ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ նման ազատ և արդար ընտրություններ երբեք չեն եղել, անգամ 1991 թվականին: Այնուամենայնիվ, նման հարցերում աշխատում է «վստահիր, բայց ստուգիր» սկզբունք: Որպեսզի խախտումների ռիսկը նվազի, պետք է լինելու մաքսիմալ ավելացնել դիտորդների թիվը` հայաստանյան և միջազգային, և հատկապես հետևել, թե որտեղից է լինելու իշխանության քարոզարշավի ֆինանսավորումը:
-Նիկոլ Փաշինյանը կոչ է արել սփյուռքահայերին, որոնք ՀՀ քաղաքացիներ են, գան Հայաստան և քվեարկեն «Այո»-ի օգտին: Որքանո՞վ է արդար, որ մարդիկ, որոնք երկար տարիներ երկրում չեն եղել, երբեք Հայաստանի ներքաղաքական կյանքով չեն հետաքրքրվել, գան ու մասնակից դառնան այդ գործընթացին:
-Դա շատ նուրբ ու բարդ թեմա է: Սահմանադրությունը չի սահմանափակում ՀՀ քաղաքացների իրավունքները` անկախ իրենց գտնվելու վայրից: Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը և Սահմանադրության երաշխավորը պետք է անեն ամենը, որ ապահովեն պայմաններ իրենց քաղաքացիների այս իրավունքը իրացնելու համար: Չնայած տոմսերի ցածր գներին՝ Փաշինյանի համոզմամբ, ոչ բոլորը կկարողանան գալ Հայաստան նրա համար, որ մասնակցեն ընտրություններին, ամենաշատը մի քանի հարյուր մարդ իր կողմնակիցներից: Այսինքն` Հայաստանի քաղաքացիները, Փաշինյանից անկախ, կարող են հայտնվել անհավասար պայմաններում: Իսկ արդար ընտրությունների կարևոր նախապայմանը բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելն է: Այդ իսկ պատճառով միակ ճիշտ լուծումը հայտնի է այլ երկրների փորձից: Օրինակ` ԱՄՆ-ում, կա նախնական գրանցում ընտրություններին մասնակցելու համար` ստանալով բացակա թերթիկներ: Կարելի է գտնել ամենատարբեր տեխնոլոգիական լուծումները, որ ապահովես մասնակցություն:
Պետք է քաղաքական կամք լինի, որ կազմակերպես Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների ` ընտրություններին մասնակցությունը: Փաշինյանը դա խոստացել է թավշյա հեղափոխության ժամանակ, իսկ խոստմանը սպասում ենք երեք տարի, իսկ չորրորդին արդեն մոռանում ենք:
Դա, ի դեպ, խնդիր է: Երկրում ժողովրդավարության ցուցանիշ է այն, թե ինչպես կարող ես վստահեցնել, որ ժողովրդի ձայնը լսվել է, եթե նրա մեկ երրորդը չի կարողացել մասնակցել ընտրություններին այս կամ այն պատճառով: Նրանցից ոչ բոլորն են ապրում մշտական դրսում:
Ձեր հարցի մեջ հնչում է նաև անհավասարության թեման. արդյոք Հայաստանի այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն ապրում հանրապետությունում, կարո՞ղ են ունենալ նույն իրավունքները, ինչ ունեն նրանք, ովքեր մշտապես այստեղ են ապրում և հարկեր են վճարում: Իհարկե, ո՛չ: Այս հողի վրա Հայաստանի որոշ «ինտելեկտուալ» շրջանակներ համառորեն մերժում են այն քաղաքացիներին, որոնք ինչպես իրենց է թվում, այստեղ բնակվողների նույն բեռը չեն կրում: Ամենածայրահեղ դրսևորումներում դա հանգեցնում է «տեղական շովինիզմի»` ամենաաղետալի հետևանքներով ազգային պետություն ստեղծելու ճանապարհին: Որպեսզի այդ հարցում լինի արդարություն, պետք է մտածել ձայների տարբեր կշիռը մեծացնելու այլ մեթոդի մասին: Դա դժվար է, բայց ժամանակակից տեխնոլոգիաների և մեր ստեղծագործ պոտենցիալի պայմաններում այս հարցի հետ կապված անհնարին ոչինչ չկա` բացի քաղաքական կամքից:
-Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ բավականին կոշտ ձևով արձագանքեց իր ընդդիմախոսների հասցեին, նրանց անվանեց «հակապետականներ»: Արդյոք այդպես վարչապետը հասարակությանը չի՞ տանում բևեռացման: Դա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում:
-Իր ելույթում հնչեցին դեմոկրատիայի նորմերին չհամապատասխանող մի քանի թեզեր: Դրանցից ամենաաղետալին բոլշևիկյան, ավելի ճիշտ, ստալինյան թեզն է. «Ով նստի երկու աթոռների մեջտեղում, նա կդավաճանի հեղափոխությունը»,«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Իհարկե, այն տանում է ավելի մեծ բաժանարար գծեր անցկացնելուն և ոչ ոճով, ոչ էլ բովանդակությամբ չի համապատասխանում իրենց իսկ հռչակած սկզբունքներին: Դա պոտենցիալ ավտորիտար առաջնորդի հայտարարություն է, իսկ իշխանության բոլոր ճյուղերի կոնսոլիդացիայի պայմաններում` դրանք մեկ ձեռքում կենտրոնացնելու դեպքում մեծ վտանգ կա, որ վերադարձ կլինի նրա հոգևոր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներին:
Երբ 1787 թվականի սեպտեմբերի 17-ին` Սահմանադրական աշխատանքի ավարտը նշանավորող 13 նահանգերի հավաքին սահմանադրության հեղինակներից մեկին` 81-ամյա Բենջամին Ֆրանկլինին հարցրեցին, թե ինչպիսի՞ն է լինելու պետական կառավարման համակարգը, նա պատասխանեց. «Հանրապետություն, եթե կարողանաք այն պահել»: Այդ ամերիկյան հանրապետությունում պարզ գրված էին իշխանությունները տարանջատող սկզբունքները, զսպումների և հակակշիռների մեխանիզմները, հանրապետության գոյության հիմնական հրամայականները:
Քանի որ այդ սկզբունքները վտանգի տակ են այսօր Հայաստանում, քաղաքացուն առաջին հերթին պետք է անհանգստացնի հանրապետության վիճակը հանրաքվեից հետո, երբ երկիրը փաստացի որոշ ժամանակ առանց Սահմանադրական դատարանի է մնալու: Այսինքն` եթե հանրաքվեից հետո լինեն մարդիկ, որոնք ցանկանան բողոքարկել ընտրության արդյունքները, տեղ չի լինի:
Որքան ես եմ հասկանում, Հայաստանի Սահմանադրությամբ այդ հարցերով զբաղվում է ՍԴ-ն: Ավելին, ես չունեմ պատրանք այն մասին, որ իշխող կուսակցությունը կանի ամեն ինչ, որ նոր Սահմանադրական դատարանում ինքը չունենա իր դատավորների մեծամասնություն: Հեքիաթներին, որ դա հնարավոր չէ այն իրավիճակում, երբ նրանք վերահսկում են երկու այլ իշխանություններ, ես չեմ հավատում: Հիշում ենք. քաղաքականությունը` հնարավորի արվեստ է: Ստեղծվող համակարգն ամբողջովին դա թույլ է տալիս և դա արվում է աննկատ արտաքին դիտորդների համար, որոնք ծանոթ չեն ներքին խոհանոցին:
Հռիփսիմե Հովհաննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 10:56 • 17/11 ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Իրադարձային 19:48 • 16/11 Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Քաղաքականություն 10:36 • 17/11 Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը&raqu
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Մշակույթ
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
17:06 • 17.11.24 Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Լատվիայի դեմ հանդիպմանը
-
12:25 • 17.11.24 Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Իրադարձային
-
18:02 • 17.11.24 Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո «վատ նորություն» է հայտնել