Դատավոր Աննա Դանիբեկյանին տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ապրիլի 16-ին լրանում է, եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի. ԲԴԽ

15:33 • 09.04.20

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն դատական խորհրդից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ ներկայացնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակը։