Նորքի տուն ինտերնատում 45 վարակակիր կա, նրանցից 17-ը տարեցներն են, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

19:25 • 18.05.20

Երևանի Նորքի տուն ինտերնատում ընդհանուր առմամբ 45 վարակակիր ունենք, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը`  տարեցները: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«17 տարեցներից 3-ի վիճակը լավ է սիմպտոմներ չունեն,  մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսպիտալացվել են, որոնցից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում»,- ասաց նա և տեղեկացրեց նա և նշեց,  որ վարակված աշխատակիցները սիմպտոմններ չունեն և հյուրանոցներում են մեկուսացված:

Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ իրավիճակը վերահսկվում է:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը4823 է, մահացածների թիվը՝ 61: