Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել. Ստեփան Դանիելյան

18:19 • 25.06.20

Այստեղ երկու հարց կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմքի փրկություն և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմքի փրկություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» գործողություններին՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցում:

«Եթե կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել, բայց դա արդեն իրենց որոշումն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել են, որ հետ են վերցնում իրենց դիմումը, որ ԼՀԿ-ն չփորձի Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություներին չարձագանքելու համար:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ 2018թ․ «Լուսավոր Հայաստանը»  չմիացան իշխանափոխությանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մասնավորապես Էդմոն Մարուքյանը նախկին իշխանությունների կարևորագույն որոշումներին կողմ են քվեարկել: «Այսինքն՝ գուցե դա գործելակերպ է, երբ բոլոր գործողությունները պայմանավորում են իշխանության հետ, բայց միևնույն ժամանակ պահում ընդդիմադիրի կեցվածք՝ ընտրություներում որոշակի ձայն հավաքելու համար: «Լուսավորը Հայաստանը» հայտնվել է ցուքցվանքում, այսինքն՝ ցանկացած դեպքում իր համար կլինի որոշակի հետևանքներ»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ եթե ԼՀԿ-ն դիմի Սահմանադրական դատարան, ապա կլինի համապատասխան վերաբերմունք իշխող խմբակցության կողմից: «Իսկ այդ վերաբերմունքը մենք տեսել ենք, թե ինչպես կարող է լինել․ կարող է լինել ծեծի տեսքով, կարող էլ ինել կոմպրոմատիվների հրապարակման տեսքով, մեղադրանքների տեսքով: Մյուս կողմից, եթե չդիմեն, ապա դա նույնպես կունենա հետևանքներ, այսինքն՝ իրենք կկորցնեն իրենց քաղաքական սուբյեկտայնությունը և արդեն կարող է չստացվել ընդդիմադիր կեցվածք պահել ու ակնկալել, որ հաջորդ ընտրութուններում էլի որոշակի ձայներ ունենալ»,-ասաց նա:

Այսպիսով՝ ըստ քաղաքագետի՝ ԼՀԿ-ն կանգնած է քաղաքական հեռանկարի ընտրության և ֆիզիկական, հոգեբական և այլ ճնշումների ենթարկվելու ընտրության առաջ: «Երկու դեպքում էլ ինձ թվում է՝ լավ բան չի ստացվում»,-ասաց նա: Նա նկատեց, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդու վրա կարելի է քրեական բացահայտում անել, հորինել, թեկուզ քաշքշուկի մեջ գցել: «Կարող է քաղաքական ճնշումներ լինել  և մենք տեսնում ենք, որ դա Նիկոլ Փաշինյանի մոտ դա լավ է ստացվում: Սա ճանապարհ է, որտեղ պետք է կամ աջ գնալ, կամ ձախ գնալ, դա ծանր ընտություն է»,-ասաց նա: