Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում երկրում, բայց մտադիր չեն խստացնել սահմանափակումները. France24
Ֆրանսիան կորոնավիրուսի համաճարկի տարածվելու արագացմանն է դիմակայում, բայց նպատակ ունենք խուսափելու համապետական կարանտինից, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
«Ֆրանիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում, վարակի ուժգնությունը չի թուլանում, և այն դեռ մի քանի ամիս մեզ հետ է լինելու»,- France24-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կառավարության ղեկավարը:
Ֆրանսիայի վարչապետը, սակայն, նոր սահմանափակումների մասին չի խոսել՝ հայտարարելով, որ իրենց նպատակն է վարակի տարածման դեպ պայքարել սոցիալական հեռավորություն պահելու, դիմակներ կրելու և լայնածավալ թեստավորման միջոցով:
Երկրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշերի զգալի աճ է նկատվում վերջին օրերին. սեպտեմբերի 10-ին վարակման ռեկորդային՝ ավելի քան 10 հազար դեպք էր գրանցվել, որը համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկայում կայացվելիք որոշումները որոշակի հստակություն կապահովեն առաջիկա շաբաթների համար:










