Չեխ ընտանիքը փորձել է Ավստրիայի տարածքով ավելի քան 665 կգ ոսկի և արծաթ տեղափոխել

17:37 • 15.09.20

Չեխ ընտանիքը «բռնվել» է Ավստրիայի տարածքով ավելի քան 665 կիլոգրամ ոսկի և արծաթ տեղափոխելու փորձի ժամանակ: Թանկարժեք մետաղները հայտնաբերվել են ավստրիացի սահմանապահների կողմից` չեխերի անձնական մեքենայում, գրում է eadaily.com կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանային անցակետում: Սկզբում մաքսավորները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 702 արծաթե սալիկ՝ 662 կիլոգրամ քաշով: Այնուհետև ուղևորուհիներից մեկի պայուսակը ստուգելու ժամանակ նրանք հայտնաբերել են 74 ոսկու ձուլակտոր՝ 3,25 կիլոգրամ ընդհանուր քաշով: Ընտանիքը մաքսային ծառայության աշխատակիցներին ասել էր, որ իրենք Լիխտենշտեյնից վերցրել էին ընդամենը 4000 եվրո և մեկնում էին Ցյուրիխ:

Մաքսային ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ ընտանիքը ցանկանում էր 700 հազար եվրո արժողությամբ թանկարժեք մետաղները տեղափոխել Չեխիա ՝ առանց 96 700 եվրո ներմուծման հարկ վճարելու:

Ավստրիական սահմանը հատելիս 10 000 եվրոն գերազանցող ապրանքները ենթակա են հայտարարագրման: Ելնելով այս օրենքից` չեխ ընտանիքին մեծ չափի տուգանք է սպառնում: