Ուսանողները երթով գնում են Կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման պահանջով նամակ հանձնելու. ուղիղ

13:20 • 15.09.20

Ուսանողները երթով գնում են Կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման պահանջով նամակ հանձնելու։

Նշենք, որ արդեն 5000 ուսանող մասնակցել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում պահանջող ստորագրահավաքին։ Նման պահանջ է առաջացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված արտակարգ դրության հետևանքով։ Ուսանողները նշում են, որ չեն կարողանում վճարել վարձավճարներն ամբողջությամբ։