Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվել է ոչ բնակելի վագոն-տնակ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14։57-ին Աշտարակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Նոր Եդեսիա ավտոճանապարհին այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել` 16:31-ին: Այրվել են ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 36 քմ)՝ մասնակի և կենցաղային իրեր։











