Ալեքսեյ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան և շարունակել նախկին գործունեությունը. NYT

03:55 • 15.09.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մտադիր չէ մշտական բնակություն հաստատել Գերմանիայում, այլ ծրագրում է վերադառնալ Ռուսաստան և շարունակել նախկինում ծավալած գործունեությունը: Այս մասին հաղորդում է ТАСС-ի՝ հղում տալով ամերիկյան The New York Times թերթին:

Պարբերականը, վկայակոչելով ԳԴՀ անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյայի, որը զրուցել է Նավալնիի հետ, գրել է, որ ընդդիմադիր գործիչը հրաժարվել մասնակցել իր հետ տեղի ունեցած դեպքի համատեղ հետաքննությանը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

 

Ալեքսեյ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան և շարունակել նախկին գործունեությունը. NYT