ԱՄՆ-ի և Մեքսիկայի տարածքում հարյուր հազարավոր սատկած թռչուններ են հայտնաբերվել (լուսանկար)

17:26 • 15.09.20

ԱՄՆ-ի և Մեքսիկայի տարածքում հարյուր հազարավոր սատկած չվող թռչուններ են հայտնաբերել. Նյու Մեխիկոյի պետական համալսարանի կենսաբաններն այժմ փորձում են թռչունների զանգվածային անկման պատճառը պարզել, գրում է CNN-ը: 

Սատկած թռչունների մեծ մասին սկզբում Ուայթ-Սենդս ռազմական ուսումնավարժարանի և Նյու Մեխիկոյի արգելոցի տարածքում են հայտնաբերել, այնուհետև նաև Կոլորադո և Տեխաս նահանգներում, ինչպես նաև՝ հարևան Մեքսիկայի տարածքում: 

«Վեցանիշ թվի մասին է խոսքը: Ուղղակի հայացք նետելով այս ամենին՝ հասկանում ենք, որ մեծամասշտաբ դեպք է սա, սատկել են հարյուր հազարավոր, գուցեև միլիոնավոր թռչուններ»,- նշել է համալսարանի պրոֆեսոր Մարտա Դեսմոնդը՝ հավելելով, որ դա պարզապես «սարսափելի» է: 

Տեղացի բնակիչներն ու կենսաբանները պատմել են անկումից առաջ թռչունների տարօրինակ վարքագծի մասին: Օրինակ՝ թռչուններին, որոնց սովորաբար կարելի է տեսնել թփերի և ծառերի վրա, այդ անգամ գետնին են նկատել: Նրանցից շատերը թույլ են եղել, չեն արձագանքել իրենց ուղղությամբ եկող մեքենաներին, անգամ իրենց մոտ են թողել մարդկանց: 

Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե թռչունների նման անկումն ինչի հետ կարող է կապված լինել: 

 

 

These dead migratory birds were found in the White Sands Missle Range and areas in Doña Ana County.