Սլովենուհին սղոցով կտրել է ձեռքը, որպեսզի ապահովագրական ընկերությունից 1,2 մլն դոլար ստանա (լուսանկարներ)
Երիտասարդ սլովենուհին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ապահովագրական ընկերությունից խարդախությամբ 1,2 մլն դոլար ստանալու նպատակով սղոցով ձեռքը կտրելու համար, գրում է Oddity Central-ը։՝ մանրամասնելով, որ աղջիկը դա արել է հոր և ընկերոջ հետ համաձայնության գալու արդյունքում:
Սլովենուհին պնդում է, որ պատահաբար է վնասել ձեռքը՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի գումարի դիմաց չէր ցանկանա երիտասարդ տարիքում հաշմանդամ դառնալ։
Սակայն իրավապահները ներկայացրել են բավարար ապացույցներ, որոնց համաձայն՝ երիտասարդ սլովենուհին և նրա հանցակիցներն իրականում ծրագրել են «դժբախտ պատահարը»։
Հաղորդվում է, որ դեպքից առաջ աղջիկը պայմանագրեր է կնքել մի քանի ապահովագրական ընկերությունների հետ, ինչից հետո նրանք մշակել են դրանցից գումար կորզելու ծրագիրը։ Ձեռքի կտրած մասը աղջիկը թողել է տանը, որպեսզի բժիշկները չկարողանան հետ կարել։ Սակայն ոստիկանները գտել են վերջույթը, իսկ բժիշկները հասցրել են վերականգնել այն։
Աղջիկը դատապարտվել է 2, նրա ընկերը՝ երեք տարի ազատազրկաման, իսկ հայրը՝ մեկ տարվա պայմանական ազատազրկման:











