Դավիթ Պետրոսյանը պահանջել է դատարանում նորից դիտել իր հասցեին հայհոյանքներ պարունակող տեսանյութը, ապա հեռացվել է դատարանի դահլիճից․ analitik.am

17:00 • 16.09.20

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ սորոսական «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը. գրում է analitik.am-ը։

Նիստի ընթացքում «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը պահանջեց հրապարակել և համընդհանուր դիտել Նարեկ Մալյանի կողմից իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող տեսանյութը։

Մի քանի րոպե դիտելուց հետո գործով դատախազը հայտարարեց, որ դատաիրավական առումով իմաստ չկա հայհոյանքներ պարունակող տեսանյութը մինչև վերջ դիտել, քանի որ Նարեկ Մալյանը չի հերքում այն, որ հայհոյել է սորոսական «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանին։

Դատախազի այս խոսքերից Սորոսի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը վրդովվեց, պահանջեց, որ իրենց հասցեին հնչեցված հայհոյանքներն ամբողջությամբ հրապարակային նորից լսեն և սպառնաց դատախազին՝ դրսևորելով խուլիգանական պահվածք։

Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի մասնակիցների նկատմամբ խուլիգանական և անհարգալից պահվածք դրսևորելու համար։

Հաջորդ նիստի ժամանակ կքննարկվի Դավիթ Պետրոսյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։