Վենեսուելան թմրանյութ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ է խոցել

12:31 • 16.09.20

Վենեսուելայի զինված ուժերը թմրանյութ փոխադրող ամերիկյան ինքնաթիռ են խոցել: Վենեսուելայի արտգործնախարար Նեստոր Ռևերոլը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք, գրում է eadaily.com կայքը:

«Վնասազերծվել է ԱՄՆ գրանցման համարանիշով թմրանյութ տեղափոխող ինքնաթիռ, որն ապօրինի հատել է երկրի օդային տարածքը Սուլիա նահանգում»,-ասված է արտգործնախարարի հաղորդագրությունում:

2013 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ երկրում համաձայնեցված  օրենսդրական նորմ կա, որը թույլ է տալիս երկրի օդային տարածքում նարկոամաֆիայի ինքնաթիռներ խոցել: Նորմն  առաջարկել էր երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսը: