Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 36 հազար նոր դեպք է գրանցվել. RT

05:28 • 16.09.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 36 653 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4 382 263 մարդ է վարակվել, որոնցից 133 119-ը մահացել է, 1113-ը՝ վերջին մեկ օրում:

Համավարակի ողջ ընթացքում ավելի քան 3.6 միլիոն մարդ է ապաքինվել:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է: