ԼՀԿ–ն պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, ՌԴ մեկնել ցանկացողները՝ սահմանը հատելու հնարավորություն, հագուստ ներկրողները՝ մաքսազերծման հարմար պայմաններ․ ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիաներ են (տեսանյութ)
15։17
Այս պահին ոստիկանական զորքեր են կենտրոնացել ԱԺ-ի դիմաց: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԼՀԿ խմբակցության ակցիային միացան «Կամք» հասարակական նախաձեռնությունը։ Այդ ընթացքում որոշ քաղաքացիներ բերման ենթարկվեցին:
15։09
ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել: «Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»:

Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք այլ ուժեր կմիանան իրենց բողոքին, սակայն վստահ է, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներ դժգոհ են Հարությունյանի կառավարումից, որն էլ խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն է եկել:
«Իր ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են: Եթե նա չի զգում իր ոլորտի ձախողումները և պատրաստ է շարունակել տապալել դրանք, ապա գոնե վաղը նա պետք է հրաժարական տա: Իշխանության մեջ վերաբերմունքն այն է, թե նա հեղափոխության առաջնորդներից է և կուզի՝ հինգ անգամ ոլորտը կձախողի, կուզի՝ բոլորին կթշնամացնի իր ոլորտի և նախարարության դեմ, բայց հրաժարական չի տա. սա Փաշինյանի մոտեցումն է»,- ասաց նա:

14։56
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նշում էին, որ իրենց պահանջին համաձայն քաղաքական ուժերն ու անհատները կարող են միանալ իրենց ակցիային։
Նախարարի հրաժարականի պահանջի առիթ են դարձել դպրոցական առարկայացանկում արված փոփոխությունները։
.jpg?1600257323256)










