Պանդեմիայի ընթացքում այլ երկրներ աջակցում են փոքր ու միջին բիզնեսին, ՀՀ-ում հարկերն են բարձրացնում. հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողների ակցիան ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

13:50 • 16.09.20

 

Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող քաղաքացիներին, որոնք ակցիա են անցկացնում ԱԺ դիմաց, պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Այս պահին նրանցից 5-ը բարձրացել են պատգամավորի մոտ՝ ներկայացնելու իրենց խնդիրները:

Նշենք, որ հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի շենքի դիմաց, պահանջում են մաքսազերծման հարմար պայմաններ: