Նոր Զելանդիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. կա 1 զոհ, 40 վիրավոր (լուսանկար)

03:38 • 16.09.20

Նոր Զելանդիայում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել, ավտոբուսի վարորդը՝ մահացել, հաղորդում է The New Zealand Herald-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատահարը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի հյուսիսային կղզու Բաննիտորպ բնակավայրի մոտակայքում:

Հաղորդվում է, որ ավտոբուսի ուղևորները թեթև և միջին ծանրության մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, 6 մարդ հոսպիտալացվել է:

Վթարի պատճառը դեռևս չի հստակեցվում: