Խնդրում եմ բացատրել՝ ես ինչով կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը մտնի ԱԺ, դուք որպես ԱԺ պատգամավոր հրավառ նյութեր էիք բերել. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Պարոն Միրզոյան, դուք որպես ԱԺ պատգամավոր 2017-2018 թվականներին «Ելք» խմբակցությունից հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա: Այս մասին այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Հիմա խնդրում եմ բացատրել, ես ինչով կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, դա ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք է, ոչ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:
«Հակառակ դեպքում ինձ մոտ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե դուք այստեղ բոլոր ձևերով փորձում եք խեղդել մեր բոլոր ակցիաները»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը հարձագանքեց. «Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է իմ՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»։










