Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում հանդուրժում են նրա համար, որ հեղափոխության առաջնորդներից է, այլ արժանքի նա չունի. Անի Սամսոնյան (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրա անվստահության հարցն այսօր ամենաբնական պահանջն է հանրության կողմից. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությն պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, տեսեք, թե ինչ է կատարվում ԲՈւՀ-երում, տեսեք, թե ինչ է կատարվում գիտության հետ առհասարակ, մշակույթի ու սպորտի մասին կարող ենք պարզապես լռել: Այս բոլոր հարցրերի մասին մենք այսօր խոսելու ենք և ներկայացնելու ենք, որ մարդը երկու տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի, հեգնանքի, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումների, բարեփոխումների իմիտացիայի, տնօրեններին ոչ իրավական ճանապարհներով հեռացնելու և հանրապետական տնօրենների դեմ խտրական պայքար մղելու համար, այլ բան չի արել, շատ կարող եմ թվարկել խնդիրներ, որոնք Արայիկ Հարությունյանը՝ որպես ոլորտի պատասխանատու, ստեղծել է կրթության գիտության մշակույթի ոլորտում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն է և իրեն թող հրաժարականով չվախեցնեն, Անի Սամսոնյանն արձագնքեց. «Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում, այս դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ ինքը միայն հեղափոխության առաջնորդներից մեկն է, այլ արժանիք՝ որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ պատճառով լռում են, բայց ես ուզում եմ նորից դիմել իմ այս ԱԺ-ի գործընկերներին, որ կրթությունն այն հարցն է, որ նրանք չպետք է լռեն»:
Պատգամավորը նշեց, թե հասկանում է, որ նրանց ստիպում են, նրանց առաջ պահանջ է դրված, նրանց ասում են Արայիկ Հարությունանն անփոխարինելի է, չնայած՝ անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն, բայց միայն այն, որ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ իրեն պահում են, որովհետև նա հեղափոխության առաջնորդ է, սա խոսում է նրա մասին, որ Հայաստանում ոլորտները կառավարում են մարդիկ, ում արժանիքը միայն հեղափոխության առաջորդ լինելն է, կամ քայլելն է:
Մանրամասները՝ տեսանյությում:










