Իսրայելն ու Միացյալ Էմիրություններն ամենակարճ ժամկետում պետք է դեսպանատներ բացեն
Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իսրայելը, ըստ երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնու ստորագրված համաձայնագրի, պայմանավորվել են առավելագույն օպերատիվությամբ փոխադարձաբար դեսպանատներ բացել, հաղորդում է ТАСС-ը:
«Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերն այնքան արագ պետք է մշտական դեսպաններով փոխանակվեն, որքան որ իրատեսական է գործնականում, կողմերը, միջագային իրավունքին համապատասխան, պետք է աջակցեն դիվանագիտական և հյուպատոսական կապերին»,- ասված է համաձայնագրի տեքստում:
Բացի այդ, կողմերը պարտավորվել են առկա խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով, հարգել մեկը մյուսի ինքնիշխանությունն ու խաղաղության և անվտանգության պայմաններում ապրելու փոխադարձ իրավունքը, կանխել մեկը մյուսի նկատմամբ իրականացվելիք ահաբեկչական գործողությունները:
Համաձայնագիրը նախատեսում է նաև երկու երկրի քաղաքացիների միջև կապերի ամրապնդման, միջկրոնական երկխոսության ծավալում:










