«Այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց Բելառուսում ֆոտոլրագրողներին բանտ են ուղարկում»․ Բելառուսում անկախ ԶԼՄ-ներն ի նշան բողոքի նյութերն առանց լուսանկար են հրապարակում

16:23 • 17.09.20

Բելառուսում գործող անկախ լրատվամիջոցները որոշել են սեպտեմբերի 17-ին իրենց հրապարակումիներին կից որևէ լուսանկար չտեղադրել՝ այդպիսով իրենց համերաշխությունը հայտնելով  նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին, հաղորդում է svaboda.org-ը։

Նշվում է, որ ի նշան բողոքի ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոց իր նյութերն ուղեկցում է հետևյալ գրառմամբ՝ «այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ոչ ոք չկա, որ լուսանկարի։ Բելառուսում ֆոտոլրագրողներին բանտ են ուղարկում»։

Ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչը և Վլադիմիր Գրիդինը սեպտեմբերի 16-ին 11 օրով կալանավորվել են «չարտոնված հանրահավաքին մասնակցելու» համար:

Նշվում է, որ ֆոտոլրագրողները, լուսաբանելով Բելառուսում «Հերոսների երթ»-ը, կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները։