Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու վերաբերյալ հարցը

11:01 • 17.09.20

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 20 հարց է, որից 18-ը չզեկուցվող, 1-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Օրակարգում ներառված են «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,  «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին հարցերը և այլ հարցեր։