«Ես նրա գրկում էի և չէի կարողանում դուրս պրծնել». նախկին մոդելը Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության համար (լուսանկարներ)
Ամերիկացի նախկին մոդել Էմի Դորիսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության համար։ The Guardian-ին տված հարցազրույցում Էմի Դորիսը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԱՄՆ թենիսի բաց առաջնության ժամանակ, երբ ինքը 24 տարեկան էր։
Նրա խոսքով՝ Թրամփը մտել է իր VIP համարի զուգարանը, մոտեցել մոդելին և ուժով փորձել համբուրել։
«Ես նրա գրկում էի և չէի կարողանում դուրս պրծնել։ Չգիտեմ, թե դա այլ կերպ ինչ են անվանում, երբ ինչ-որ մեկն իր լեզուն ուժով հրում է մյուսի կոկորդը։ Ես իմ ատամներով թույլ չէր տալիս, դիմադրում էի և կարծում եմ՝ պետք է որ վնասած լինեի նրա լեզուն»,- ասել է Դորիսը։
Թրամփի փաստաբանները հերքել են սեռական ոտնձգության մասին մեղադրանքները, ինչին ի պատասխան Դորիսը պարբերականին տրամադրել է մրցաշարի տոմսը և վեց լուսանկար, որոնցում նա Թրամփի հետ է:
Նախկին մոդելի խոսքով՝ ինքը ծրագրել էր Թրամփի անպարկեշտ պահվածքի մասին պատմել դեռևս 2016 թվականին, երբ մի քանի կանայք հրապարակավ հանդես էին եկել նման մեղադրանքներով։ Բայց մտահոգություն ուներ, որ դա կարող է վատ անդրադառնալ իր ընտանիքի վրա։
«Այժմ իմ աղջիկները 13 տարեկան են, և ես ցանկանաւոմ եմ, որ նրանք իմանան՝ չի կարելի որևէ մեկին թույլ տալ ձեզ հետ անել այն, ինչ դուք չեք ցանկանում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մինչև 2016-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարին սեռական ոտնձգությունների համար մեղադրել էին ևս երկու կին։













