Շվեյցարիայում դատարանն օրենքով ամրագրել է կապիկների իրավունքները

14:48 • 17.09.20

Շվեյցարիայի Բազել Շտադտ կանտոնի սահմանդրությունում կամրագրվեն պրիմատների իրավունքները, քանի որ դաշնային դատարանը հավանություն է տվել կենդանիների իրավունքների պաշտպանների համապատասխան առաջարկությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ «պրիմատների հիմնական իրավունքներ» նախաձեռնությունը 2016 թվականին է մշակվել։ Նշվում է, որ կենդանիների իրավունքների պաշտպանների հիմնական նպատակը սահմանադրության մեջ «պրիմատների կյանքի, ֆիզիկական և հոգևոր անձեռնմխելիության մասին» լրացումներ սահմանելն էր։ 

Կենդանիների պաշտպանները կարծում են, որ այս առաջարկությունը կօգնի Շվեյցարիայի դեղագործական արդյունաբերության կենտրոն համարվող Բազել քաղաքում փորձարարական նպատակներով օգտագործվող հարյուրավոր կապիկների կյանքեր փրկել։