Հեղափոխությունից երկուսուկես տարի անց էլ Հայաստանում մարդու ամենատարրական իրավունքները շարունակում են բռնաբարված մնալ. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

00:21 • 17.09.20

Չանի էս իշխանությունը, բեռը ծանրանալու է հաջորդի վրա: Միայն թե որքան ծանր լինի հաջորդի բեռը, նույնքան ծանր է լինելու ներկայինիս քաղաքական պատասխանատվությունը քաղաքացիների ու պատմության առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը:

«Գետինը մտնելու, գլուխը պատերով տալու, կամուրջից քցվելու ու ինչու ոչ, պարանից կախվելու թեմա:

Հեղափոխությունից երկուսուկես տարի անց էլ Հայաստանում մարդու ամենատարրական իրավունքները շարունակում են բռնաբարված մնալ:

Այդպես էլ բարեփոխման շող չտեսած սովետական միլիցիան, որը գրեթե նույն կազմով ինքնամոռաց ծառայել էր Քոչարյանի մարդակեր ու Սարգսյանի օլիգարխիկ ռեժիմներին` դրա դիմաց ստանալով կոռուպցիայի մեջ խորը թաղվելու արտոնություն, իր մենթական ողջ զինանոցը փաստորեն այսօր էլ շարունակում է կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ու այնքան լկտի ձևով, որ զոհ են գնում նույնիսկ «չուժոյ պախմել» դեպքի վայրում հայտնված նորմալ մարդիկ:

Մենակ թե խնդրում եմ չարդարանաք, թե ծառայողական քննություն է նշանակվում, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում, մեղավորները պատասխանատվության են ենթարկվում և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, որ էդ համակարգը վերից վար պիտի վերափոխվի, այլընտրանք չկա: Ներառյալ անձնակազմը, ղեկավարությունը, նրանց ստացած կրթությունը, դավանած արժեքները, հագուստը, շենքային պայմանները, տեսախցիկներով, սարքերով, թվայնացված գործիքներով հագեցվածությունը և այլն:

Չանի էս իշխանությունը, բեռը ծանրանալու է հաջորդի վրա: Միայն թե որքան ծանր լինի հաջորդի բեռը, նույնքան ծանր է լինելու ներկայինիս քաղաքական պատասխանատվությունը քաղաքացիների ու պատմության առաջ:

Գրառման առիթ հանդիսացած տեսանյութը` մեկնաբանության մեջ»,- գրել է նա: