Աֆրիկյան երկրում անջատում են բջջային ինտերնետը՝ ընդունելության քննությունների ժամանակ ուսանողների խաբեությունից խուսափելու համար

22:11 • 17.09.20

Սեպտեմբերին ավագ դպրոցի ավելի քան 500 000 շրջանավարտներ ընդունելության քննություն են հանձնելու Սուդանում, որտեղ իշխանությունները որոշել են ամեն օր երեք ժամով անջատել բջջային ինտերնետ կապը, որպեսզի ապագա ուսանողները քննություններին արտագրելու հնարավորություն չունենան:

Այս մասին գրում է Oddity Central-ը՝ հիշեցնելով, որ Սուդանում երկար տարիներ, սովորաբար, անջատում էին ցույցերի և քաղաքացիական անհանգստության ակցիաների ժամանակ:

Այս անգամ իշխանություններն այդ միջոցն օգտագործելու են քննություններին «լայնամասշտաբ խաբեություններից» խուսափելու համար: Առաջին անգամ բնակիչները դա զգացին սեպտեմբերի 16-ի առավոտյան, երբ հայտնաբերեցին, որ համացանցի հասանելիություն չունեն, թեև նախապես վճարել են դրա համար:

Կառավարությունը հանձնարարել է ամեն օր քննության ժամերին անջատել բջջային ինտերնետը մինչև սեպտեմբերի 24-ը: