ԱՄՆ-ն մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ներկայացնել արդեն հոկտեմբերին. Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի տարածումը սկսել հոկտեմբերին: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես մտածում եմ, որ մենք կարող ենք սկսել հոկտեմբերին՝ ինչ-որ ժամանակ: Հենց դրա(պատվաստանյութի) մասին հայտարարեն, մենք կկարողանանք սկսել: Այն կլինի հոկտեմբերի կեսերին, հնարավոր է՝ քիչ ուշ»,- RT-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն շատ մոտ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծմանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակը իր նախագահական ժամկետի ամենաբարդ շրջանն է դարձել:










