Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5033-ի. ТАСС

00:33 • 18.09.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 5033:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համավարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1 085 281 դեպք է գրանցվել, 895 868 վարակակիր ապաքինվել է, 19 061-ը՝ մահացել: