«Կորոնավիրուսը լավ բան է. այլևս ստիպված չեմ լինի սեղմել տհաճ մարդկանց ձեռքը». Սպիտակ տան նախկին աշխատակցուհին պատմել է համավարակին Թրամփի արձագանքի մասին (տեսանյութ)

13:47 • 18.09.20

Սպիտակ տունը քննադատությունների տարափ է տեղացել երկրի փոխնախագահ Մայք Փենսի` ազգային անվտանգության գծով նախկին օգնական Օլիվիա Թրոյի հասցեին, երբ նա պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի մասին ոչ միանշանակ հայտարարության մասին: Ըստ Թրոյի՝ նախագահը ժամանակին հայտարարել է, որ «կորոնավիրուսը, հնարավոր է, շատ լավ բան լինի, քանի որ կազատի իրեն ոչ հաճելի մարդկանց ձեռքը սեղմելու պարտականությունիցլ»: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Օլիվիա Թրոյը Թրամփի վարչակազմի վերջին նախկին անդամն է, որը դեմ է արտահայտվել նախագահին և ընտրողներին կոչ է արել Թրամփին չվերընտրել նույն պաշտոնում:

Թրոյը գալիք նախագահական ընտրություններին աջակցում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին և Թրամփի մասին նրա պատմածը պարբերականը կապում է հենց դրա հետ, սակայն միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ինքը առհասարակ չի ճանաչում Թրոյին:

«Ես գաղափար չունեմ, թե ով է նա, նա ինձ չի ճանաչում: Ես նոր եմ լսել այդ մասին, նա փոխվարչապետի մոտ է աշխատել: Ինչքան ես գիտեմ, մենք չենք հանդիպել»,-ասել է Թրամփը` պատասխանելով Թրոյի մասին իրեն տրված հարցին:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: Դոնալդ Թրամփի մրցակիցը ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Olivia Troye's video message, asking Americans to vote for Democrat Joe Biden, included photos of her with coronavirus taskforce members and other high-ranking government officialsHere Olivia Troye (left) is photographed with Vice President Mike Pence (right) on board Air Force TwoOlivia Troye, a former aide to Vice President Mike Pence, said in a video put out by Republicans Against Trump that the president said, 'Maybe this COVID thing is a good thing. I don´t like shaking hands with people. I don't have to shake hands with these disgusting people'