Կոսովոն Սերբիայի հետ համաձայնագրի համար Դոնալդ Թրամփին բարձրագույն պարգև կշնորհի
Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Ազատության շքանշանի՝ Սերբիայի իշխանությունների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի համար և Թրամփին հրավիրել է Պրիշտինա, Տաչիի վարչակազմին հղումով գրում է ria.ru-ն:
«Այս համաձայնագիրը բացառիկ նշանակություն ունի մեր ժողովուրդների միջև դարավոր հակամարտությունն ավարտելու համար։ Տասնամյակներ շարունակվող շրջափակումից և բանակցություններում լճացումից հետո, ձեր խիզախ ղեկավարության շնորհիվ մենք հասել ենք այդ պատմական համաձայնագրին»,- վարչակազմը մեջբերել է Կոսովոյի առաջնորդի ուղերձը Թրամփին:
Նրա խոսքով՝ «Կոսովոյի ժողովուրդը ցմահ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին»։
Տաչին նաև հայտնել է, որ նախագահական մեդալներով կպարգևատրվեն նաև Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը և Կոսովո-Սերբիա բանակցություններում ԱՄՆ բանագնաց Ռիչարդ Գրենելը։
Այս ամսվա սկզբին ձեռք բերված համաձայնության շրջանակներում Կոսովոն և Սերբիան պայմանավորվել են Դոնալդ Թրամփի միջնորդությամբ աշխատել տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։










