Հոնկոնգցի հայտնի հավաքորդի բնակարանից գողացել են 516 մլն դոլար արժողության իրեր, այդ թվում՝ Մաո Ցզեդունի ձեռագիր գրությունները (լուսանկարներ)

21:56 • 18.09.20

Հոնկոնգցի հայտնի հավաքորդ Ֆու Չունսյաոն հայտնել է, որ իր բնակարանից հափշտակել են 516 մլն դոլար արժողության մի շարք նշանավոր իրեր, գրում է South China Morning Post-ը:

Հավաքորդի խոսքով՝ գողացված իրերի թվում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Մաո Ցզեդունի ձեռագիր գրությունները, ինչպես նաև փոստային նամականիշներ։

Նշվում է, որ Ֆու Չունսյաոն հայտնի հավաքորդ է․ երկու տարի առաջ նրա հավաքածուից 200 նմուշներ ցուցադրվել են Հոնկոնգում կայացած Մաո Ցզեդունի նամականիշների ցուցահանդեսում:

«Սա ինձ համար մեծ հարված է և ես չափազանց տխուր եմ։ Այդ իրերն, իսկապես, անգին են»,- ասել է նա՝ հավելելով, որ գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է 516 մլն դոլար։

The stolen goods were worth HK$4 billion (£398 million) and included calligraphy by Chairman Mao Zedong (pictured), five extremely valuable antique stamps and revolutionary items from mainland China, according to the South China Morning PostThe thief struck an apartment belonging to Chinese collector Fu Chunxiao in the city's bustling Kowloon district. The thief walked into the 16-storey residential building, forced open an iron gate and burst through a wooden door to get inside the apartment before dashing off$500M Hong Kong burglary nets collector's stamps, calligraphy