Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող (տեսանյութ)

12:28 • 18.09.20

Մարդկանց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանն էլ նորմալ չէ, ոչ մի հարց էլ չի լուծվել: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը:

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։

«Սա ընդամենը մաքսային տեռոր է, ժողովրդին մաքսային տեռորի են ենթարկում: Մենք լավ գիտենք, թե ինչ է եղել: Մինչև այս հարցը չլուծեն, խնդիրը չի վերջանալու: Մենք Կառավարությանը շանս ենք տալիս, որ վերանայեն հարցը»,- ասաց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ շուկան վատ վիճակում է, մարդկանց ապրանքները պահեստում են, չեն վաճառում, քանի որ թանկացումն աննշան չէ, և դրա հետևանքով բոլորն են տուժելու: Ըստ նրա՝ նման թանկացում ոչ մի երկրում չի եղել, այն էլ համավարակի ընթացքում:

Ակցիայի մի քանի մասնակից բարձրացել են Կառավարության շենք, որպեսզի Կառավարության ներկայացուցիչների հետ հարցը քննարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում։