Ազգային ժողովում երդվեց ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայյն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը Ազգային ժողովում երդվեց:
«Սահմաանդրակն դատարանի նորընտիր դատավորներից Երվանդ Խունդկարյանը երկու օր առաջ չէր կարող երդվել, ահա այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է պարոն Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի պաշտոնից և ես նրան երդման համար ամբիոն եմ հրավիրում»,-հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Դատավորը վստահության համար շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին։ «Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,-ասաց նա և ընթերցեց երդման տեքստը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՍԴ դատավորների քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:










