Ռուսաստանցիների ավելի քան 60%-ը հարազատներից և ընկերներից պարտքով գումար չի վերցնում

04:57 • 18.09.20

Ռուսաստանցիների 60%-ն ընկերներից և հարազատներից պարտք չի վերցնում, իսկ 20%-ն ընկերներից մշտապես ոչ մեծ քանակությամբ գումար է վերցնում, ТАСС-ի փոխանցմամբ՝ սոցհարցումների արդյունքներով նման տվյալներ է հրապարակել «Открытие» բանկը:

Ըստ հարցման՝ կորոնավիրուսի ժամանակ ռուսաստանցիների 9%-ն է միայն մեծ քանակությամբ գումար վերցրել ընկերներից կամ հարազատներից, ևս 6%-ը պարտքով գումար են վերցրել կորոնավիրուսի հետ չառնչվող ծախսերը հոգալու համար:

Հարցվածների 37%-ն ասել է, որ ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով պատրաստ չէ պարտքով գումար տալ, իսկ 17%-ը միշտ էլ որոշակի քանակությամբ գումար պարտքով տրամադրում են մտերիմներին, և միայն հարցվածերի 2%-ն է խոշոր չափով գումար պարքով տրամադրել: