«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ նախաքննության»,– ասաց նա:
Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել:










