Էստոնիայի նախագահը Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել (լուսանկարներ)

14:50 • 19.09.20

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ մասնացել է «Ծովը սկսվում է այստեղից» ակցիային և Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել։

Կալյուլայդը պատմել է, որ իրեն սկզբում թվում էր՝ փողոցները «մաքուր են»։ Բայց Պյառնույի փողացներից մեկում 15 րոպե շրջելուց հետո տասնյակ մնացուկներ է հավաքել՝ խոստովանելով, որ «պարզապես սարսափահար էր»։

«Մենք մեր փոքրիկ ներդրումն ենք ունեցել աշխարհը մաքուր դարձնելու գործում։ Ծխախոտի մնացուկները դառնում են աշխարհում աղբի ամենամեծ խնդիրը։ Դրանք թունավորում են ծովային կենդանիներին և ջուրը»,- գրել է Կալյուլայդը։

«Ծովը սկսվում է այստեղից» ակցիան Էստոնիայում մեկնարկել է օգոստոսի 25-ին։