ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ)

16:43 • 19.09.20

Ռուսաստանցին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ, Twitter-ում հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը: Նրա հաղորդմամբ՝ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։

«Մոտ 16:20-ին Ռուսաստանի քաղաքացին ավտոմեքենայով ճեղքել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի տարածքը։ Դեսպանատան աշխատակիցները ձերբակալել են նրան և հանձնել տեղական իշխանություններին»,- գրել է նա։

Դեսպանատան մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը դեպքի պահին նստավայրում չի եղել՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Ren.tv-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանի նստավայրի տարածք ներխուժած քաղաքացին հարբած է եղել։

Ситуация у резиденции посла США в Москве, 18 сентября 2020 годаВодитель автомобиля Range Rover, врезавшийся в ограждение резиденции посла США в Москве, 18 сентября 2020 годаСитуация у резиденции посла США в Москве, 18 сентября 2020 годаАвтомобиль Range Rover, врезавшийся в ограждение резиденции посла США в Москве, 18 сентября 2020 годаВодитель автомобиля Range Rover, врезавшийся в ограждение резиденции посла США в Москве, 18 сентября 2020 года