Գեյթսը պատմել է համավարակի ընթացքում Թրամփի գործած «սխալի» մասին (տեսանյութ)

13:50 • 19.09.20

Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ համավարակի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի և Եվրոպայի նկատմամբ սահմանած ճամփորդական սահմանափակումները միայն խորացրել են կորոնավիրուսային ճգնաժամը երկրում՝ ստիպելով ամերիկացիներին արտասահմանից խուճապահար հայրենիք վերադառնալ, գրում է Daily Mail պարբերականը։

«Այս խառնաշփոթը ստեղծեցինք, սակայն չունեինք այդ մարդկանց թեստավորելու և կարանտինային ռեժիմով ապահովելու հնարավորություն․ հենց դա էլ այստեղ ողբերգության հանգեցրեց»,- նշել է Բիլ Գեյթսը Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում։ 

Գեյթսը մանրամասնել է, որ վարակը երկրի արևմտյան մասեր ներթափանցել է Չինաստանից, իսկ արևելյան հատվածներ՝ Եվրոպայից: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։