Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G500 և KIA մակնիշների ավտոմեքենաները․ 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ․ shamshyan.com
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08:20-ի սահմաններում Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes G500 մակնիշի 02 UU 202 համարանիշի և KIA մակնիշի 57 ՏM 577 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes G500-ը մասամբ հայտնվել է KIA-ի առջևի հատվածի վրա:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:










