Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է
Երևանի Սարալանջի խճուղուց դեպի Մատենադարանի շենքի հետնամասն ընկած հատվածում բռնկված հրդեհը ժամը 22:08-ին մեկուսացվել է, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ավելի վաղ՝ ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է մոտ 2 հա խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։










