Բելառուսում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ ֆոտոշարով

16:02 • 21.09.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարականը պահանջող հազարավոր բելառուսներ սեպտեմբերի 19-ին մի շարք ցույցեր և քայլերթեր են իրականացրել, գրում է Daily Mail-ը։

Շաբաթ օրը Մինսկում անցկացվել է «կանանց քայլերթ», որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով:

Բելառուսի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամբողջ երկրում բերման է ենթարկվել 430 մարդ, Մինսկում ՝ 415-ը: Նրանցից 385-ը ազատ են արձակվել։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Բրեստում և Գրոդնոյում:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Protesters with old Belarusian national flags march to protest the official presidential election resultsHundreds of soldiers blocked off the center of MinskA female protester holding a former white-red-white flag of Belarus during a demonstrationBelarusians are protesting against the re-elected President Alexander LukashenkoDozens of protesters were arrested in Minsk and Grodno