«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող Սևակ Մարկոսյանը (տեսանյութ)
Այսօր՝ Անկախության տոնին «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:
Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը և այս տարի երկու հատուկ մրցանակ է նախատեսված, որից մեկը ստացան բուժաշխատողները՝ Կորոնավիրուսի համավարակի դեմ իրենց պայքարի համար։ Իսկ երկրորդ մրցանակը կստանան զինվորականները՝ հուլիսյան հերոսական մարտերի համար։
Այսպիսով հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։ Մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:
Երկրորդ Հատուկ մրցանակը հանձնեց հուլիսյան մարտերի ժամանակ գյուղը չլքած Սամվել Ուդումյանը՝ ՀՀ ՊՆ զինծառայող Նարեկ Հակոբյանին:
Մրցանակի արժանացան սիրիահայեր Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները, որոնք զբաղվում են քաղցրավենիքի արտադրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը սիրիահայ ընտանիքին փոխանցեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես իմ բոլոր զինակից ընկերների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար ու վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ։
Հայ զինվորը մարտունակ է և ամուր կանգնած հայոց հողի սահմաններում ՝անկոտրում վճռականությամբ հաղթողի հոգեբանությամբ՝ կատարելով իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր։ Հայրենիքը պաշտպանելու հրամայականը մեզ այսօր մղելու է հերոսական սխրանքների, քանի որ մենք՝ զինվորականներս, պարտականությունը վերափոխել ենք առաքելության»,-ասաց Նարեկ Հակոբյանը:

Նախորդ տարվա մրցանակակիր Ռիտա Մարտիրոսյանը գլխավոր մրցանակը հանձնեց Արմինե Աղաջանյանին:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ։ Ես ներկայացնում եմ Մոշ ստուդիոն։ Երկար տարիների ընթացքում բազմաթիվ մրցանակների ենք արժանացել և այս պահին ամենաթանկ մրցանակն է իմ ձեռքին, որի համար շնորհակալ եմ, այն պարտավորեցնող է»,-ասաց Արմինե Աղաջանյանը:
Հաջորդ մրցանակը հանձնեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը՝ անասնաբույժ Սուրեն Վարդանյանին: «Գիտեք, կարևորը որն է մեր ժողովրդի համար, որ մեզ գնահատում են և դա մեզ ավելի պատասխանատու է դարձնում դա մեզ ուժ է տալիս, որ մենք մեր գործը ճիշտ կատարենք»,-ասաց նա:
Հաջորդ մրցանակը հանձնեց Լյուդվիգ Միքայելյանը՝ զարդագործներ Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին:
Մրցանակ հանձնեց Դավիթ Երեմյանը՝ luisa food Ընկերության հիմնադիր- ղեկավար Լուսինե Բարսեղյանին։
Հաջորդ մրցանակը հանձնեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Արիստակեսյանը՝ Տիգրան Բաղինջանյանին: «Ես ընդամենը հավատարիմ եմ մնացել իմ մանկական երազանքին, սկսել եմ մեկ քուռակից, այսօր ունեմ 16-ը»,-ասաց Տիգրան Բաղինջանյանը և կոչ արեց մարդկանց հավատարիմ մնալ իրենց երազանքներին: Խոսելով խնդիրներից, նա ասաց, որ իրենց տարածքի հարցը դեռ չի լուծվել:
Հաջորդ մրցանակը հանձնեց Մարի լու Փափազյանը՝ Արթուր Խոջաբաղլյանին:
ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հատուկ մրցանակ հանձնեց ակնոցագործ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մրցանակ հանցնեց գյուղատնտես, խխունջագործ Վահե Հախվերդյանին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մրցանակ հանձնեց մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին:










